Страницы

понедельник, 11 мая 2015 г.

Դիմիտրովի  միջնակարգ  դպրոցի  Մեծ  Եղեռնի  100-ամյա  տարելիցին  նվիրված  միջոցառումների  կիզակետը  դարձավ  ապրիլի  22-ին  տեղի  ունեցած  « Հիշում  եմ  և  պահանջում »  խորագրով   համադպրոցական  միջոցառումը:
Դպրոցի  դահլիճը  այդ  օրը  հիշատակի  և  վերածննդի   յուրահատուկ    թատերաբեմ  էր  դարձել: Գեղեցիկ  բանաստեղծական   խոսքով , երգով, պարով  հնչում  էր   կոչ   ազատվել  լաց  ու  կոծի  ծանր  զգացումից,  մնալ  մեր  վեհ  հպարտության  ու  վսեմ  արհամարանքի  հետ,  խարանել  վարանողների  լռության   պղծաճակատը:
Լեփ-լեցուն   դահլիճը  դարձել  էր  համակ  հուզում  և  ուշադրություն :
« Ժամանակը    վիշտն  ու  ցավը  չի  սփոփում,  հակառակը ,  ժամանակի  հետ  դու  ավելի  խելացի  ես  դառնում  և  հասկանում  վշտի  բովանդակությունը: Այսօր  այս   աշակերտները     ապացուցեցին,  որ  հասկանում  են  այդ   բովանդակությունը  և  շարունակելու  են  հայի  դարավոր  պայքարը: Միջոցառումը  հասավ  իր  նպատակին.կոչ  անելով  ապրողներին  վերականգնել    ոտնահարված  իրավունքները,պահանջել  արդարություն և  ճանաչում», - եզրափակիչ  իր  ելույթում  նշեց  դպրոցի  տնօրեն՝պարոն  Հ. Մկրտչյանը:
Միջոցառումը   հագեցած  էր  գեղեցիկ   երգերի  ելևէջներով  և  յուրահատուկ   բեմական  ձևավորումով, որը  արվել  էր  սեփական  միջոցներով:  Ներկայացված   էին   հուշատախտակներ  ցեղասպանության  զոհերի  մասին:
Նաև  հանդիսատեսի  ուշադրությանը  ուշադրությանը  ներկայացվեց  Արևմտյան  Հայաստանի  հողը,  ականատեսի  հուշերը:
Միջոցառումը    ավարտվեց     վերածննդի  « Քոչարի »    պարով,   որը   ներկայացրին    բոլոր      50  մասանակիցները:































































1 комментарий: