Մայիսի 12-ին Դիմիտրովի
միջն. դպրոցի VIIԱ դասարանում տեղի ունեցավ
«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս. միջոցառում:
Միջոցառմանը ներկայ էին դպրոցի տնօրինությունը և ուսուցիչներ:
Երեխաները շատ լավ
մեկնաբանեցին Եղեռնի նվիրված հայ մեծերի ստեղծագործությունները
նաև ներկայացրեցին
իրենց հեղինակած ստեղծագործությունները: Դասը
ամխոխված
էր հետաքրքիր նյութերով, որոնք կրկին
ու կրկին մեզ ուժ տվեց լինել կանգուն և պահանջել
մեզ արժանին:
Կան իրադարձություններ,
որ չեն
մոռացվում
Եվ որքան
հնանում այդքան
դառնանում են
Դարեր գոյատևած
իր Սուրբ
կրոնը պահած
հայը 20-րդ դար հասավ
վաղվա օրվա
հանդեպ հավատով
և հենց 20-րդ դարի սկզբում էլ կատարվեց աշխարհում
ամենաանհեթեթն ու անմարդկայինը:
Մարդուն
դատում են մեղքերի համար,իսկ
հային դատում
են ազգ լինելու համար,
բայց հայն ապրում
է ու կապրի հավատով, կապրի մեծ հույսով,
որ Աստծո տված այս հողն ու ջուրը մեկ է Աստծով էլ մեզ է հասնելու:
Գալստյան
Անի
Ի՞ՆՉԻ ՀԱՄԱՐ
Հայոց աշխարհի
Երկինքը մթնեց
Սև պատեց
Չորս դին ,
Խեղճ հայի գլխին:
Կոտորվեց մի ազգ,
Մի ողջ ժողովուրդ
Դարձել ենք անտուն
Համայն աշխարհում,
« Ի՞նչի համար. միայն
նրա ,
որ մենք հայ ենք»:
Մեր ու մանուկ
Լացով անցան,
Ճամփաները աքսորի:
Հայր ու որդի
Փառքով ընկան,
Կռվի դաշտում
քաջարի:
Մանուկը մորթվեց
Դեռ աշխարհ չեկած,
Ջահելը զոհվեց
Դեռ հայր չդարձած,
« Ի՞նչի համար…»
Մի բուռ ենք դարձել,
բայց բռունցք ենք դեռ
Հավատքի տեղ մասիսն է Հայոց
Բնավեր դարձած
Հզոր հայերի:
Գրեյան
Սոնա