Страницы

пятница, 16 ноября 2012 г.


ՀՀ Արարատի Դիմիտրովի մարզի միջնակարգ դպրոցի համառոտ պատմություն


Դիմիտրովի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1877թ-ին տեղի բնակիչների ուժերով, որոնց ղեկավարում էր Թիֆլիսի հոգևոր ճեմարանն ավարտած Պոլուս-բիթ Այվազը:   
Պետական փաստաթղթերում գյուղն անվանում էին Կոյլասար:Դպրոցը բաղկացած էր երկու սենյակից:Սենյակներից մեկը ծառայում էր որպես դասասենյակ, մյուսը`որպես պահեստ:1880թ-ին Թիֆլիսից ուղարկված տեսուչը ստուգում է աշակերտների գիտելիքները և շատ գոհ  մնում արդյունքից: Կոյլասարի դպրոցի հաջողությունների մասին նա պատմում է իր վերադասին: Հենց այդ ժամանակ որոշում են կայացնում`կառուցել գյուղում դպրոց, որը կունենա հինգ դասարան:Նմանատիպ դպրոցներ այդ ժամանակ կառուցվում էին միայն շրջկենտրոններում: Նոր դպրոոցում աշխատում էին հինգ ուսուցիչներ, իսկ նրանց ղեկավարը Պոլուս-բիթ Այվազն էր, բայց արդեն Պավել Սիմյոնովիչ:Դպրոց էին հաճախում հայ, ասորի և ադրբեջանցի երեխաներ:Ուսուցոմը տարվում էր ռուսաց լեզվով: Շրջակա գյուղերի երեխաները հաճախում էին Կոյլասարի դպրոց: Գյուղի բնակիչ Իվանով Իվանը, որը 1902-1904թթ-երին սովորել է այդ դպրոցում և հետագայում աշխատել է այդ դպրոցում որպես ուսուցիչ գրել է.«1904թ-ին Երևանի մանկավարժական ճեմարան է դիմել 200 աշակերտ, որից երեսունը իրենց դպրոցի սաներն էին: Երեսուն աշակերտներից տասնվեցը ընդունվեցին ճեմարան»: 1918թ-ին թուրքերը կողոպտում են դպրոցը: Դաշնակների կառավարության  ժամանակ դպրոցը փակվում է: Խորհրդային կարգերի հաստատումից հետո կոյլասարի դպրոցը տարեցտարի հարստացնում է իր աշխատանքային կենսագրությունը: Հետագայում գյուղը անվանվում է բուլղարացի հեղափոխական Գեորգի Դիմիրրովի անունով: 1964թ-ին գյուղի համար կառուցվում է ներ իպային դպրոց`350 աշակերտական տեղով և անվանակոչվում է Վ.ՎՄայակովսկու անունովԴպրոցը ունի երեք մասնաշենքերորոնք իրար են միացված միջանցքով:
1-ին մասնաշենքը եռահարկ է, 2-րդ և 3-րդ մասնաշեեենքերը մեկ հարկանի են: Շենքի ընդհանուր մակերեսը 2536,2 քմ է: 1996թ-ին դպրոցի եռահարկ մասնաշենքը մասնակի վերանորոգվել է: Ձևափոխվել են պատուհանները և դպրոցի հիմնական մուտքի արտաքինը:
2-րդ մասնաշենքում են գտնվում մարզադահլլիճը, հանդիսությունների սրահը և ճաշարանը: 3-րդ մասնաշենքում գտնվում են արհեստագործական սենյակները և էլի սենյակներ: 1977-ին դպրոցը մեծ շուքով նշել է իր 100 – ամյակը: Մեծ երախտագիտությամբ և սիրով են հիշել դպրոցի հիմնադիր Այվազով Պավել Սիմյոնովիչին: Հայաստանում անկախության հռչակումից հետո դպրոցը դարձավ միջնակարգ հանրակրթական , պահպանվեցին ռուսական դասարանները: Դպրոցում ոիսումնասիրվում են ասորերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են հմուտ մանկավարժական կոլեկտիվի միջոցով:
2008-ին դպրոցը հիմնանորոգվել է   և ստացել է ավելի տեսք:Դպրոցը գազֆիկացված է, կառուցվել է նոր կաթսայատուն, անցկացվել է նոր ջրագիծ, փոխվել են հոսանքագծերը: Դպրոցի ուսման առաջադիմությունը բարձր է: Դպրոցն ունի համակարգչային սենյակ` 9 համակարգիչներով , 17 դասարաններ`222 աշակերտներով: Հայոց լեզվով ուսուցմամբ 10 դասարաններում սովորում են 171աշակերտներ,իսկ ռոււսաց լեզվով ուսուցմամբ 7 դասարաններում սովորում են 51 աշակերտներ: Դպրոցն ունի 27 մանկավարժ, 4 վարչական աշխատողներ և 12 ուսումնաօժանդակ աշխատողներ: Մանկավարժական կոլեկտիվի մեծամասնությունը բարձրագույն մանկավարժական մասնագիտական կրթություն ունի: Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 20,8%: Աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը կազմում է 8,2,իսկ աշակերտ-ոչ ուսուցիչ  հարաբերակցությունը 18,5 : Դպրոցի գործող տնօրենն է Հայկ Մնացականի  Մկրտչյանը: 1976թ-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը,ստացել է մաթեմատիկայի ուսուցչի որոկավորում:Աշխատել էորպես շարքայինուսուցիչ, այնուհետև որպես ուսումնական մասի վարիչ, դպրոցի տնօրեն` Արտաշատի շրջանի Լանջազատ գյուղում: 1994թ-ի սեպտեմբերի 27-ից նշանակվել է Դիմիտրովի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն: Ունի 34 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
Դպրոցն ունի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, որոնք տեղ են գտել դպրոցիհեռանկարային պլանում:
1.     Դպրոցում ինտերնետ կապի միջոցով նոր ծրագրերի ներդրում, որոնք կնպաստեն ուսումնադաստիարակչական աշխատանքների գործընթացին:
2.     Վերանորոգված հանդիսությունների դահլիճի համար նստարանների և այլ պարագաների ձեռքբերում:
3.     Դպրոցի հողատարածքի  մշակման  համար արտեզյան ջրի հարցի լուծում:
4.     Լաբարատոր սարքավորումների ձեռքբերում:
5.     Դպրոցի լիցենզավորման հարցը:
6.     Դպրոցի բակի ասֆալտապատում;
Բարձր դասարանների աշակերտների համար նստարանների ձեռքբերում: